
Երիտասարդական ծրագրեր
Perspective to Grow ՀԿ-ն 2017թ.-ից աջակցել է Summer Business School երիտասարդական ծրագրի իրականացմանը` նախատեսված 13-19 տարեկան երիտասարդների համար: Ծրագրին մասնակցել են 200-ից ավելի երիտասարդներ:
Summer Business School-ը 10-օրյա բիզնես ճամբար է, որի ընթացքում երիտասարդները սովորում են բիզնես ծրագրերի նախագծում ու իրականացում և ներկայացնում են իրենց ուսումնասիրության արդյունքները պրեզենտացիայի տեսքով: Վերջում հայտարարվում են հաղթողներ:
Ծրագրի հիմնական ուղղություններն են.
- Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում,
- Թիմային աշխատանքի ու համագործակցության խրախուսում,
- Տեսական ու պրակտիկ գիտելիքների միջոցով բիզնես մտածողության ձևավորում,
- Առաջորդության և ձեռնարկատիրական հմտությունների բացահայտում ու զարգացում,
- Սպորտային և ինտելեկտուալ ժամանց:
Ծրագրի լավագույն մասնակիցները հնարավորություն են ստանում փորձնակություն անցնել Slice Consulting-ում: 2017թ.-ից սկսած` 15-21 տարեկան շուրջ 100 երիտասարդներ հնարավորություն են ստացել աշխատանքային փորձ ձեռք բերելու` մասնակցելով այս ծրագրին:
Դիմում-հայտ
Slice Academy-ի ուսումնական ծրագրերի համաֆինանսավորման համար լրացրե՛ք հայտը։ Մոտիվացիոն նամակում խնդրում ենք նշել, թե ինչ նպատակով եք ցանկանում մասնակցել ծրագրին։