
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Perspective to Grow հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ նպատակ ունենալով խթանել բիզնեսի զարգացումը և գործնական կրթությունը։
Կազմակերպությունը գործում է որպես ոչ առևտրային հասարակական միավորում և իր գործունեության հիմքում դնում է տեղական ձեռնարկությունների կարողությունների զարգացումը, կանանց և երիտասարդների մասնագիտական կայացումը։ Մեր նպատակն է խթանել կրթությունն ու ձեռներեցությունը Հայաստանում՝ ստեղծելով երկարաժամկետ հնարավորություններ բոլորի համար:
Դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Perspective to Grow-ն աջակցում է անհատներին ու կազմակերպություններին իրենց մասնագիտական կայացման ճանապարհին։
Perspective to Grow ՀԿ-ի հիմնական նպատակներն են.
-
Աջակցել Հայաստանի տնտեսության աճին գործնական բիզնես կրթության միջոցով,
-
Զարգացնել ձեռնարկատիրական էկոհամակարգը,
-
Խթանել կանանց ու երիտասարդների մասնակցությունը բիզնեսում,
-
Տրամադրել գործիքներ և գիտելիքներ, որոնք ապահովում են մրցունակություն թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ


Դիմում-հայտ
Դրամաշնորհի կամ համաֆինանսավորման դիմելու համար լրացրե՛ք հարցաթերթիկը։